Ռուս ֆուտբոլիստը 170 կմ/ժ արագությամբ Nissan GT-R-ով գետնին է տապալում հսկա էլեկտրասյունը. տեսանյութ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի և «Կուբան»-ի պաշտպան Անդրեյ Եշչենկոն ավտովթարի էր ենթարկվել սեփական Nissan GT-R սպորտային ավտոմեքենայով:
31-ամյա ֆուտբոլիստը զգալիորեն գերազանցել էր թույլատրված արագությունը, ընթանալով 170 կմ/ժ արագությամբ՝ բախվել հսկա էլեկտրասյանը և տապալել այն գետնին:
Ականատեսների վկայությամբ՝ ֆուտբոլիստը եղել էր ոչ սթափ վիճակում, սակայն հրաժարվել էր բուժօգնությունից և ինքնուրույն հեռացել դեպքի վայրից:
Ֆուտբոլիստը վնասվածքներ չէր ստացել, սակայն լուրջ վնասվել էր նրա թանկարժեք Nissan GT-R -ը:
Ներկայացնում ենք տեսանյութը: