Օլեգ Յարմոլենկոն կտեղափոխվի Լոնդոնի «Արսենալ»
Կիեւի «Դինամոյի» կիսապաշտպան Օլեգ Յարմոլենկոն ամռանը կտեղափոխվի «Արսենալ»: Իինչպես հայտնում է Sport.ua-ն, կողմերն արդեն համաձայնության են եկել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ:
Ավելի վաղ «Դինամոյի» ղեկավարությունը մտադիր էր Յարմոլենկոյի համար ստանալ նվազագույնը 30 մլն եվրո, սակայն հետո որոշեց իր առաջատարին չվաճառել մինչեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպումները` «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Նշենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Դինամոն» հրաժարվեց Յարմոլենկոյին վաճառել «Էվերթոնին», իսկ Դորտմունդի «Բորուսիան» ֆուտբոլիստի արժեքը չափազանց բարձր համարեց:


