9685 դիտում
19:06 09-06-2017
Քիչ հավանական է, որ ահաբեկչական խմբավորումների շարժ լինի դեպի Հայաստան. իրանագետ
Չափազանց քիչ է հավանականությունը, որ ահաբեկչական խմբավորումների որոշակի անցումներ կամ շարժեր լինեն դեպի Հայաստան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ին հարևան ԻԻՀ-ում տեղի ունեցած ահաբեկչությանը:
«Իրանի այն հատվածները, որոնք սահմանակցում են ՀՀ-ի հետ, առանձնապես աչքի չեն ընկնում ծայրահեղ կրոնական խմբերի առկայությամբ: Ծայրահեղ կրոնական խմբերն ավելի շատ Իրանի հարավում և Արևմտյան հատվածում են, և չեն սահմանակցում Հայաստանին: Բայց նշեմ նաև, որ հունիսի 7-ին առաջին դեպքն էր, որ սահմանային գոտուց ահաբեկչությունները շարժվեցին դեպի մայրաքաղաք»,- ասաց իրանագետը:
Նրա խոսքով՝ Իրանում հունիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչությունը հերթական անգամ ապացուցեց, որ որևէ պետություն երաշխավորված չէ ահաբեկչությունից: Արտյոմ Տոնոյանի կարծիքով՝ Թեհրանում ահաբեկչության կազմակերպիչները փորձում էին հանկարծակի գրոհով Իրանին հունից հանել: Իրանագետի կարծիքով ահաբեկչությունը հակառակ էֆեկտն է ունեցել. այժմ Իրանում տեղի է ունենում ազգային զարթոնք:
Նմանատիպ նյութեր
1735 դիտում
00:14 04-07-2014
Աֆղանստանի նախագահը օրենք է ստորագրել, որով կանխվում է ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորումը
1077 դիտում
09:32 17-12-2014
Եվրամիությունը Համասին հանում է ահաբեկչական խմբավորումների իր ցուցակից
3344 դիտում
12:32 01-02-2015
Ռուս երիտասարդներին փորձում են ներքաշել ահաբեկչական խմբավորումների շարքերը. Ռամզան Կադիրով
Այս բաժնից
988 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1000 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
982 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել