Ռուս երիտասարդներին փորձում են ներքաշել ահաբեկչական խմբավորումների շարքերը. Ռամզան Կադիրով
Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը հանդիպում է ունեցել երկրի կառավարության ներկայացուցիչների եւ հայտնի բլոգերների հետ եւ քննարկել ռուս երիտասարդներին ահաբեկչական խմբավորումներում ներգրավելու խնդիրը:
«Տվյալներ կան, որ սոցիալական ցանցերում Հարավի հատուկ ծառայությունների աշխատակիցները կեղծ էջերով փորձում են ռուս երիտասարդներին ներքաշել «Իսլամական պետության» խմբավորումների շարքերը»,-Instargam-ի իր էջում գրել է Կադիրովը: