Եվրամիությունը Համասին հանում է ահաբեկչական խմբավորումների իր ցուցակից
Եվրամիությունը մտադիր է բացառել Համաս խմբավորմանը ահաբեկչկան խմբավորումների ցուցակից, գրում է The Times of Israel-ը:
Զեկույցում ասված է, որ ԵՄ-ն այդ մտադրությունն անվանել է «զուտ պաշտոնական քայլ», քանի որ կազմակերպությա հանդեպ ԵՄ-ի դիրքորոշումը դեռ չի փոխվել:
Որոշումը կապված է վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցի հետ, որում խոսք է գնում այն մասին, որ ԵՄ-ը խմբավորումը ճանաչել է ահաբեկչական ԱՄՆ-ի տրամադրած տվյալների հիման վրա, իսկ ԵՄ-ի օրենքները պահանջում են, որպեսզի խմբավորումը կամ կազմակերպությունն ահաբեկչական ճ-անաչելու համար կառույցն օգտագործի բացառապես սեփական նյութերը: