46325 դիտում
16:52 08-06-2017
«ԱՅԲ» կրթական հիմնադրամի մրցանակաբաշխությանը ներկա գտնվող մրցանակակիր երեխաներն իրենց գիտելիքներով «շախ ու մատ կանեն» շատ պատգամավորների ու չինովնիկների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 8-ին, «ԱՅԲ» կրթական կենտրոնում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն։ Դահլիճը լեփ-լեցուն էր. ոչ միայն ներկա էին մրցանակակիրները, այլև նրանց ծնողները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաները իրենց գիտելիքներով ապացուցեցին, որ իրենք ավելի ընդունակ են, ավելի խելացի ու ավելի տաղանդավոր են, քան մեր որոշ վայ-պատգամավորներ ու չինովնիկներ։ Եթե որոշ պատգամավորների հարց ես տալիս, թե արդյո՞ք գիտեն Նյուտոնի օրենքը, նրանք պատասխանում են. «Խնձոր լիներ, բիզնես անեինք»։ Իսկ երեխաները ոչ միայն գիտեն Նյուտոնի օրենքը, այլ նաև Աստվածաշնչյան եդեմի խնձորի պատմությունը։
Ինչպես տեղեկանում ենք «ԱՅԲ» կրթական հիմանդրամից, այս տարի առաջին անգամ «Այբ» կրթական հիմնադրամը կանցկացնի միանգամից երեք դպրոցական մրցույթի՝ «Մեղու. հայերենը բոլորի համար», «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» և «Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար» մրցույթների մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխությունների հանդիսավոր արարողությունները կկայանան հունիսի 5-ից 13-ը Հայաստանի և Արցախի 32 քաղաքներում։
[b]Մրցույթները՝ թվերով
[/b]«Կենգուրու 2017» մրցույթին մասնակցել է 40467 աշակերտ՝ 1024 դպրոցից։ Հաղթող է ճանաչվել 5 աշակերտ` Գևորգյան Գագիկ (Ն. Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոց, 4-րդ դաս.), Մելիքյան Էրիկ (Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 միջնակարգ դպրոց, 7-րդ դաս.), Մկրտումյան Նարեկ (ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, 11-րդ դաս.), Հարությունյան Հայկ (ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, 12-րդ դաս.) և Մկրտչյան Միքայել (ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, 12-րդ դաս.)։
«Մեղու 2016» մրցույթին մասնակցել է Հայաստանի և Արցախի 942 դպրոցի 36803 աշակերտ։ Հաղթող է ճանաչվել 5 աշակերտ` Եգորյան Ծովակ (Երևանի թիվ 197 հիմնական դպրոց, 4-րդ դաս.), Նազարյան Գայանե (Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոց, 4-րդ դաս.), Բոյախչյան Կարինե (Գավառի Ա. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց, 4-րդ դաս.), Հակոբյան Էմմա (Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց, 4-րդ դաս.) և Թիրաբյան Արայիկ (Իջևանի Ս. Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց, 4-րդ դաս.):
«Ռուսական արջուկ 2016» մրցույթին մասնակցել է Հայաստանի 300 և Ստեփանակերտի 13 դպրոցի 8183 աշակերտ։ Մրցույթում հաղթող չի գրանցվել։
Ընդհանուր թվով ՀՀ-ի և Արցախի շուրջ 3500 աշակերտ այս տարի կարժանանա մրցանակների՝ 1773-ը՝ «Կենգուրու 2017» մրցույթում, 1309-ը՝ «Մեղու 2016»-ում և 396-ը՝ «Ռուսական արջուկ 2016»-ում։
Մրցույթների բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:
Մրցույթներն անցկացվում են Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո:
Հայաստանում մրցույթների կազմակերպման գործընկեր՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ:
Տեղեկատվական հովանավորներ` «Մեդիամաքս» լրատվական գործակալություն և «Կրթություն» շաբաթաթերթ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 433+
433+
Նմանատիպ նյութեր
15083 դիտում
11:54 09-10-2014
ԱԺ պատգամավորը «շախ և մատ» արեց վարչական շրջանի ղեկավարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
5691 դիտում
17:01 13-04-2015
Սա կոչվում է շախ և մատ. Նազենի Հովհաննիսյանը՝ Քարդաշյանների այցի և Հռոմի պապի մատուցած պատարագի մասին
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)