Դավիթ Ամալյանը և Վլադիմիր Օհանյանը նշանակվել են ՀՌԱՀ անդամներ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ են նշանակվել Դավիթ Ամալյանը և Վլադիմիր Օհանյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակել Վլադիմիր Օհանյանին՝ լիազորությունների ժամկետը՝ 6 տարի և Դավիթ Ամալյանին՝ լիազորությունների ժամկետը՝ 6 տարի»,- ասվում է Նախագահի հրամանագրում:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, մայիսի 31-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, միաձայն որոշում է կայացրել դիմում ներկայացրած 7 թեկնածուից հաղթողներ ճանաչել՝ Դավիթ Վարդանի Ամալյանին և Վլադիմիր Հակոբի Օհանյանին: