211652_close_icon
views-count2830 դիտում article-date 10:24 31-05-2017

ՀՌԱՀ-ի 2 թափուր տեղի մրցույթին մասնակցում է նաև Դավիթ Ամալյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների 2 թափուր տեղերի համար մրցույթին մասնակցում են երգահան Դավիթ Ամալյանը, «Հարավկովկասյան երկաթուղի­ներ» ընկերությանը դատի տված նախկին խոսնակ Վահե Դավթյանը, «Կարկոմավտո» ՍՊԸ իրավաբանական բաժնի պետ Վահագն Թորոսյանը, «Հայոց աշխարհ» թերթի լրագրող Անժելա Ավագյանը, փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանցը և այլք: Մեր տեղեկություններով՝ արդեն իսկ որոշված է, թե ովքեր կնշանակվեն: Կվերանշանակվի Վլադիմիր Օհանյանը, իսկ 2-րդ տեղի համար նշվում են Ամալյանի կամ 66-ամյա Տիգրան Պետրոսյանցի անունները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր