211652_close_icon
views-count1902 դիտում article-date 11:00 07-06-2017

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

Բորսաներում նավթի համաշխարհային գները շարունակում են իջնել, այդ են վկայում առևտրի տվյալները։ Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.12 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50.06 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հուլիսյան ֆյուչերսները արժեքը նվազել է 0,15 տոկոսով և բարելի դիմաց կազմել 48.12 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր