211652_close_icon
views-count2913 դիտում article-date 13:42 06-06-2017

«Քաթարական ավիաուղիներ»-ը կասեցրել է թռիչքները մի շարք երկրներ

Qatar Airways ավիաընկերությունը Քաթարի շուրջ բարձրացած սկանդալի և մի քանի պետությունների հետ դիվանագիտական կապերը խզելու ֆոնին որոշում է կայացրել մի շարք երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Եգիպտոս և Արաբական Միացյալ Էմիրություններ իրականացվող չվերթները դադարեցնելու վերաբերյալ։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հայտարարություն է տարածել ավիաընկերությունը։ Հաղորդագրության մեջ նշված է, որ ԱՄԷ, Եգիպտոս և Բահրեյն թռիչքները դադարեցվում են այսօրվանից, իսկ այն ուղևորները, ովքեր տոմսեր էին ձեռք բերել ավելի վաղ, կստանան այլընտրանքային տարբերակներ, ինչպես այլ ավիաընկերության օդանավով թռչելու, այնպես էլ գումարի ամբողջական վերադարձի տեսքով։

Նմանատիպ նյութեր