14132 դիտում
19:03 24-11-2017
ՍԱՊԾ-ն կասեցրել է մի շարք ապրանքատեսակների իրացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողական միջոցառումների արդյունքում «Լիա-Կ», «Անուշ լինի, «ԴԱԱԱՌ», «Վ.Ա.Ս գրուպ», «Բեսթ Ֆուդ 17» ՍՊԸ-ների և անհատ ձեռնարկատեր Ժիրայր Ավագյանի պահեստներում հայտնաբերվել են մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին:
Մասնավորապես՝ բացակայել է EAC համապատասխանության հայտարարագիրը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում ապրանքաշրջանառության միասնական նշանը (EAC), հայերեն մակնշման մեջ թերի են եղել բաղադրությունը, մթերքների անվանումները, բացակայել են բացելուց հետո երաշխիքային ժամկետի և պահման պայմանների մասին գրառումը:
Ծառայությունը կասեցրել է 13880 լիտր, 76399 կգ և 26749 հատ ընդհանուր ծավալով հետևյալ արտադրատեսակների իրացումը՝ արևածաղկի ձեթեր, կետչուպներ, մայոնեզներ, անարատ խտացրած շաքարով կաթ, խտացրած կաթ պարունակող մթերք՝ շաքարով և կաթնային ճարպի փոխարինիչով, խտացրած կաթ շաքարով և սուրճով, բրինձ, սպիտակաձավար, եգիպտացորեն, մակարոն, հնդկաձավար, պահածոյացված շամպինյոններ, մարինացված կորնիշոններ, մարինացված լոլիկ, պահածոյացված կանաչ ոլոռ, կարամելներ, ոչ ալկոհոլային չգազավորված ըմպելիք:
Տրվել է ժամկետ նշված խախտումները վերացնելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
4634 դիտում
15:43 07-12-2016
ՍԱՊԾ-ն խախտումներ է արձանագրել կաթնամթերք արտադրողների մոտ. կասեցվել է 20 տնտեսավարողների արտադրանքի իրացումը
7665 դիտում
12:51 10-11-2017
ՍԱՊԾ-ն 2 մանկապարտեզում կասեցրել է հանրային սննդի կազմակերպման գործառույթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
685 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
514 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
628 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ