«Ամերիկյան ավիաուղիներ»-ը դադարեցրել է Boeing 737 MAX օդանավերի թռիչքները
«Ամերիկյան ավիաուղիներ» ընկերությունը մինչև հունիսի 5-ը կդադարեցնի Boeing 737 MAX օդանավերի թռիչքները։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։
Վերջինի տվյալներով՝ ընկերությունը երկարաձգել է նշված օդանավերի թռիչքների դադարեցման մասին որոշումը, որպեսզի հստակություն մտցվի անվտանգ թռիչքներ իրականացնելու մեջ։
Որոշումից հետո «Ամերիկյան ավիաուղիներ»-ի օրական շուրջ 90 չվերթ կչեղարկվի։