211652_close_icon
views-count3235 դիտում article-date 12:37 06-06-2017

Հարկադիր ծառայությունը մայիսին ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 9896 դիմում և գրություն

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մայիս ամսվա ընթացքում Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 9896 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 1895 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 76 բողոքի: 2017 թվականի մայիս ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 9397 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր