211652_close_icon
views-count57761 դիտում article-date 14:40 05-06-2017

Մատաղիսի զորամասի հրամանատար է նշանակվել գնդապետ Արմեն Գյոզալյանը, ով մաքուր ու հերոսական անցյալ ունի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 5-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի (Մատաղիս) հրամանատար է նշանակվել գնդապետ Արմեն Գյոզալյանը, ով մինչ այդ ծառայում էր Տավուշի մարզի Բերդի զորամասում հրամանատար։ Ա. Գյոզալյանը բանակի կայացման ակունքներում կանգնած սպա է, մեծ հարգանք է վայելում ինչպես սպայական կազմի, այնպես էլ զինվորների շրջանում։ Ճանաչողնեը նրան բնութագրում են որպես խստապահանջ, օրինակելի զինվորական։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան և քառօրյա պատերազմներին և միշտ պատվով է կատարել իր առջև դրված ցանկացած հրաման, որը վերաբերվել է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/29/1068338/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 28-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հայտնել էր, որ պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասում 3 ժամկետային զինծառայողների ջրահեղձման փաստով կատարված ծառայողական քննության արդյունքում զբաղեցրած պաշտոններից ազատվել են զորամասի հրամանատար Գևորգ Մանգասարյանը և նրա 2 տեղակալները։ Մայիսի 8-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն էր ընկել «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենան: Դժբախտաբար, վարորդն ու 2 ուղևորները ջրահեղձ էին եղել:

Նմանատիպ նյութեր