211652_close_icon
views-count1720 դիտում article-date 18:26 11-04-2023

Վիրավորվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը. armtimes.com

Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգության ժամանակ հայկական կողմից վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են։ Այս մասին գրում «Հայկական ժամանակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

Նմանատիպ նյութեր