Լոնդոնի կրկնակի ահաբեկչության ականատեսները պատմել են տեսածի մասին
Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության ականատեսները The Guardian պարբերականի հետ զրույցում պատմել են տեսածի մասին:
«Մենք դրսում հովանոցների տակ նստած էինք, երբ միկրոավտոբուսը դուրս եկավ Լոնդոնի կամրջի մայթի վրա: Բոլոր սկսեցին վազել: Ես տեսա արնաշաղախ տղամարդու, բայց չգիտեի՝ ով էր նրան վիրավորել: Մենք ևս վազեցինք ապահով վայր գտնելու, թաքնվելու նպատակով, բայց մեզ չհաջողվեց: Վայրկայններ անց գետնին ընկած ու արնահոսող կնոջ տեսա»,- նշել է Բեթանի Աթքինը:
Ահաբեկչությունների իրականացման պահին քաղաքը մարդաշատ է եղել: Շատերը բացօթյա սրճարաններում հետևելիս են եղել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին: