Լոնդոնի օդանավակայանում ահաբեկչության կասկածանքով ուղևոր է ձերբակալվել
Լոնդոնի օդանավակայանում ոստիկանությունն ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով ձեռբակալել են 21-ամյա տղամարդու, ով Մեծ Բրիտանիա էր ժամանել Ստամբուլից:
Իրավապահ մարմինների հաղորդման համաձայն, նրան տողափոխել են ոստիկանական բաժանմունք ցուցմունք տալու: Ձեռբակալումը իրականացրել է Սքոթլենդ Յարդ հակաահաբեկչական ստորաբաժանումը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ոստիկանությունում ընդգծել են, որ ձերբակալված երիտասարդը, ում մեղադրում են ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեջ, իրենից անմիջական վտանգ չի ներկայացրել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: