Բրիտանական ոստիկանությունը Լոնդոնի ահաբեկչության գործով ևս 3 հոգու է ձերբակալել
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության շրջանակներում ևս 3 անձի է ձերբակալել, հաղորդում է Sky News-ը։
Հաղորդվում է, որ կասկածյալներից երկուսը ձերբակալվել են Իլֆորդ շրջանում անցկացված օպերացիայի ժամանակ։ Նրանք կասկածվում են ահաբեկչությունը կազմակերպելու, իսկ երրորդ ձերբակալվածը՝ թմրանյութերի անօրինական պահման և դրանք հետագայում տարածելու նպատակադրվածության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ի երեկոյան ավտոմեքենան մխրճվել էր Լոնդոնի կամրջի վրա կանգնած մարդկանց մեջ, ինչից հետո ավտոմեքենայից դուրս էին եկել 3 ահաբեկիչներ և սկսել հրազենից կրակոցներ արձակել մարդկանց վրա։ Դրա հետևանքով զոհվել էր 7 մարդ, իսկ 48-ը՝ վիրավորվել։ Ահաբեկիչները ոչնչացվել էին տեղում։