Վենեսուելայում բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների թիվը հասել է 63-ի
Վենեսուելայում ապրիլի 1-ից շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 63-ի: Այդ մասին գրում է TACC-ը:
Ցույցերի ընթացքում 1200 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Վենեսուելայի գլխավոր դատախազը նշել է, որ19 մարդ զոհվել է անվտանգության ծառայողների գործողությունների հետևանքով: Դատախազությունը 3400 քրեական գործ է հարուցել: Ավելի քան 420 մարդ ձերբակալվել է: