Հզոր պայթյուն Իրանում. կան տասնյակ վիրավորներ
Իրանի Շիրազ քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնել է RT-ն:
Ըստ նախնական տեղեկությունների` կան տասնյակ վիրավորներ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 01:00-ին: Ալիքի պատճառով կոտրվել են խանութների և մոտակա շենքերի ապակիները: