Հնդկաստանի ռեստորաններից մեկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Հնդկաստանի Մադխիա-Պրադեշ նահանգի ռեստորաններից մեկում հզոր պայթյուն է որոտացել:
BBC-ի փոխանցմամբ՝ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Տեղի ոստիկանության խոսքով՝ առնվազն 20 մարդ է մահացել, իսկ մոտ 80 հոգի ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Նախնական վարկածով՝ պայթել է գազաբալոնը: Փրկարարները շարունակում են տարհանել վիրավորներին: