Սիրիայում 2 հզոր պայթյուն է որոտացել. կա առնվազն 2 տասնյակ զոհ
Առնվազն 20 մարդ է զոհվել Սիրիայի Էլ-Հասաքա քաղաքում տեղի ունեցած 2 պայթյունների հետևանքով: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Պայթյուններն իրականացվել են 2 ավտոմեքենաներում տեղադրված պայթուցիկ սարքերի միջոցով՝ 1 ժամվա տարբերությամբ: Տեղի հեռուստատեսության փոխանցմամբ՝ մարդկանց որոնում են մեծ թվով փրկարարներ:
Քաղաքը գտնվում է կառավարական զորքերի և քուրդ զինյալների վերահսկողության ներքո, սակայն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները չեն դադարեցնում քաղաքը զավթելու փորձերը: