4880 դիտում
19:24 03-06-2017
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 10-րդ անգամ ընդունել է Վրաստանի նախաձեռնած բանաձևը
ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան 71-րդ նիստի ժամանակ տասներորդ անգամ ընդունեց Վրաստանի նախաձեռնած «Աբխազիայից, Վրաստանից Ցխինվալի շրջանից/Հարավային Օսիայից, Վրաստան բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևը։ Այս մասին հայտնում է երկրի արտաքին գործերի նախարարության կայքը։
Ինչպես հաղորդում է News Georgia-ն՝ բանաձևը հաստատում է Աբխազիայի Ցխինվալի շրջան անխոչընդոտ կերպով հումանիտար օգնություն հասցնելու կարևորությունը։
Բանաձևը նաև պրակտիկ նշանակություն ունի, քանի որ կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին յուրաքանչյուր տարի Վրաստանում բնակվող և դրա սահմանների ներսում տեղափոխված անձանց վիճակի, ինչպես նա՝ բանաձևն իրագործելու մասին զեկույց պատրաստել։
Նշվում է, որ բանաձևին կողմ է քվեարկել ՄԱԿ-ի 80 անդամ երկիր․ ընդ որում, 14 երկիր դեմ է քվեարկել, իսկ 61 երկիր ձեռնպահ է մնացել։
Կայքը նշում է, որ ՄԱԿ-ը 2008 թվականից հետևողականորեն ընդունում է այս փաստաթուղթը՝ հաստատելով բռնի տեղահանված անձանց հիմնական իրավունքները՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից, և, առաջին հերթին, իրենց տներ վերադառնալու անվտանգ և արժանապատիվ իրավունքը։
Նմանատիպ նյութեր
1904 դիտում
19:29 23-12-2018
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Ղրիմի հարցով Ռուսաստանին դատապարտող բանաձև է ընդունել
1057 դիտում
11:01 24-02-2023
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինային աջակցող բանաձև է ընդունել
2511 դիտում
21:53 27-03-2014
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է ճանաչել. Հայաստանը դեմ է քվեարկել
Այս բաժնից
1360 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1006 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1318 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը