ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Ղրիմի հարցով Ռուսաստանին դատապարտող բանաձև է ընդունել
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ձայների մեծամասնությամբ ընդունել է Ուկրաինայի ներկայացրած բանաձևը, որը դատապարտում է Ղրիմի տարածքում մարդու իրավունքների խախտումները և ռուսական «օրենքների, օրենսդրության և կառավարման» հաստատումը:
Բանաձևին կողմ են քվեարկել 67 պատվիրակություն, 27-ը՝ դեմ հանդես եկել, եվս 70-ը՝ ձեռնպահ մնացել:
Բանաձևը աջակցել են ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Թուրքիան, Ճապոնիան: Դեմ քվեարկողների թվում են Ռուսաստանը, Բելառուսը, Չինաստանը, Հնդկաստանը, Սերբիան, Սիրիան, ՀԱՀ-ը, Նիկարագուան, Վենեսուելան:
Նշենք, որ մի քանի օր առաջ Գլխավոր Ասամբլեան ընդունել էր Ուկրաինայի մեկ այլ բանաձև՝ Ղրիմի, Ազովյան ծովի և Սև ծովի մի մասի միլիտարիզացման մասին: