«Գողական ռազբորկա» Խոն քաղաքում․ երկու վիրավոր․ ընդդիմադիրները մեղադրում են «Վրացական երազանքին»
Վրաստանի Խոն քաղաքակում «գողական ռազբորկա» է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ․ հայտնում է [url=http://www.apsny.ge/2016/other/1496525997.php]agensy.ge[/url]-ն, հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։
Ականատեսների վկայությամբ՝ «ռազբորկան» տեղի է ունեցել երեկոյան, ոստիկանության շենքից 200 մետր հեռավորության վրա, տևել է մոտ 10 րոպե։ Երկու երիտասարդներ միմյանց վիրավորել են սառը զենքով։ Այդ ամբողջ ընթացքում ոստիկանության աշխատակիցները չեն արձագանքել միջադեպին։
Վիրավորված երիտասարդներին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանց շտապ վիրահատել են։
Խոնի միջադեպի կապակցությամբ ընդդիմությունը մեղադրել է Վրաստանի իշխանություններին։ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները տեղեկացել են, որ «գողական ռազբորկայի» մասնակիցներից մեկը՝ «Մախուտա» մականունով, հետախուզման մեջ է եղել իրենց (Սահակաշվիլիի) իշխանության տարիներին։ Ինչպես պնդում են ընդդիմադիրները, «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո «Մախուտան» վերադարձել է Վրաստան և ներգրավվել քաղաքական ակտիվում։