211652_close_icon
views-count3796 դիտում article-date 18:35 10-04-2016

Անգլիա. «Լեսթերը» ավելի մոտեցավ երազանքին, Վարդին` դուբլի հեղինակ. տեսանյութ

Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 33-րդ տուրում առաջատարը` «Լեսթերը» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Սանդերլենդին» և նրա հեքիաթը էլ ավելի իրական դարձավ: Խաղի հերոսը Անգլիայի առաջնության գլխավոր ռմբարկու Ջեյմի Վարդին էր, որը դարձավ դուբլի հեղինակ և իր գոլերի քանակը առաջնությունում հասցրեց 23-ի և շրջանցեց Հարի Քեյնին: Նշենք, որ «Լեսթերը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ` այդ խաղերում ոչ մի գոլ բաց չթողնելով: Այս հաղթանակից հետո «Լեսթերը» վաստակեց 72 միավոր և առաջնությունից 5 տուր առաջ արդեն 10 միավորով է առաջ «Տոտենհեմից», որը 1 խաղ պակաս է անցկացրել: [b]Անգլիայի Պրեմիեր լիգա, 33-րդ տուր [/b] «Սանդերլենդ»-«Լեսթեր»` 0:2 Գոլերը` Վարդի, 66, 90+5
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր