4717 դիտում
16:22 19-09-2016
18-ամյա Լիլիթի երազանքը մարդկանց օգնելն է. օգնենք նրան հասնել այդ երազանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լիլիթ Դարբինյանը 18 տարեկան է: Ծնվել է Շիրակի մարզում, գյուղաքաղաք Մարալիկում: Երազանքն է եղել դպրոցն ավարտելուց հետո ընդունվել բժշկական համալսարան, դառնալ բժշկուհի և օգնել մարդկանց, սակայն ընդունվելով վճարովի ուսուցման բաժին, բարձր վճարի պատճառով ԲՈՒՀ-ն ու բաժինը փոխել է և արդեն սովորում է Երևանի պետական համալսարանի դեղագիտկան ֆակուլտետում:
Աղջիկն արդեն 2-րդ կուրսում է,1-ին կուրսի վճարը բարի մարդկանց շնորհիվ կարողացել է վճարել, սակայն այս տարի կրկին կանգնել է խնդրի առաջ: Ընտանիքն իր հետ միասին բաղկացած է վեց անձից, մայրը 2-րդ կարգի հաշմանդամ է, հայրը պատահած աշխատանք կատարում է, որպեսզի հոգա ընտանիքի մինիմալ ծախսերը և չի հասցնում վճարել դստեր ուսման վարձը՝ 500 000 դրամ:
Լիլիթը դիմում է բոլոր բարի մարդկանց՝ օգնել իրեն ստանալ կրթություն, իրականացնել բաղձալի երազանքը: Լիլիթը գիտելիքներով և կարգապահությամբ օրինակելի ուսանող է: Լիլիթ Դարբինյանի անունով բացվել Է հաշվեհամար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻԴ ԱԳՐԻԿՈԼ բանկում ՝ [b]220361815008000[/b]:
Զանգահարել ՝ [b]+37477 601 027, +37495 450 128[/b] հեռախոսահամարներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
43495 դիտում
23:43 20-12-2022
18-ամյա աղջկա կյանքը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դու ես, եկեք օգնենք նրան՝ ունենալ լիարժեք և անհոգ կյանք
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»