211652_close_icon
views-count67117 դիտում article-date 23:11 02-06-2017

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. ջրասուզակները Սևանա լճում փնտրում են 2 քաղաքացու. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 2 քաղաքացի ժամը 13:00-ի սահմաններում Սևանա լճում ձկնորսությամբ են զբաղվել և հարազատները զանգարհարում են նրանց բջջային հեռախոսահամարներին, սակայն կապը անհասանելի է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարազատները ունեն կասկածներ, որ, հնարավոր է, նրանք նավակով Փամբակ գյուղի հարևանությամբ գտնվող Սևանա լճում ջրահեղձ են եղել: Այս պահին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում Սևան լճի այն հատվածում, որտեղ, ըստ կորած քաղաքացիների հարազատների՝ պետք է գտնվելիս լինեն նրանք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացիներն են՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչներ, 60-ամյա Սուրիկ Ասմարյանը և 62-ամյա Կոլյա Սիմոնյանը: Դեպքի մասին տեղեկացվել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Ճամբարակի Վարդենիսի բաժիններ: Փրկարարների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև մեծ թվով գյուղացիներ: *** 03/06/2017 08։50 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Սևանի ջրասուզակները քաղաքացիների հետ ողջ գիշեր որոնողական աշխատանքները շարունակել են և րոպեներ առաջ հայտնաբերել են ջրահեղձվածներից մեկի դին։ Մյուսի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Տեղում աշխատանքները ղեկավարում է ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, Փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանը։ Նշված վայր են ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի տեղակալի և հատկաս կարևորագույն գործերով ավագ քննիչի ու Վարդենիսի քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Իրավիճակի մասին տեղում հեռախոսով Է. Գալստյանը տեղեկություններ էր հայտնում Փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանին և Գեղարքունիքի մարզետ Կարեն Բոթոյանին։ Վերջինիս հանձնարարությամբ ժամանել են նաև մարզպետարանի աշխատակիցները։

Նմանատիպ նյութեր