211652_close_icon
views-count40521 դիտում article-date 15:31 26-09-2015

Սևանա լճում ջրասուզակները, փրկարարները 1 տասնյակից ավելի գյուղացիների հետ փնտրում են ջրահեղձ եղած 2 երիտասարդների դիերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 26-ի առավոտյան ժամը 07:30-ից, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի փրկարարական վարչության և հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները, փրկարարները, մարզի փրկարական վարչութան պետ Էդիկ Գալստյանի և ջրափրկարարական ջոկատի ղեկավար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ 2 տասնյակից ավելի գյուղացիների հետ սկսել են որոնողական աշխատանքները Սևանա լճում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրասուզակները հերթափոխով փնտրում են ջրահեղձ եղածներին, սակայն մինչև այս պահը ոչ մի արդյունք չկա, քանի որ փրկված քաղաքացին՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Հրաչ Մանուչարյանը, կոնկրետ նավակի շրջվելու վայրը չի կարողանում հստակ նշել: Հայրավանք և Նորատուս գյուղերի բնակիչները իրենց նավակներով մեծ օգնություն են ցուցաբերում փրկարարներին և նրանց հետ հավասար լճի տարբեր հատվածներում որոնողական աշխատանքներ են կատարում: Քիչ առաջ Գավառի ոստիկանների ուղեկցությամբ Հ. Մանուչարյանը տեղափոխվեց Գավառի հիվանդանոց, քանի որ նա գտնվում է հոգեբանական ծանր վիճակում և նրա մոտ առաջացել է առողջական խնդիր: Որոնողական աշխատանքները մինչև այս պահը ջրասուզակների, փրկարարների և գյուղացիների կողմից շարունակվում են: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/25/65896/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 25-ին արտակարգ և ողբերգական դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սևանա լճում` Հայրավանք գյուղի մոտ, ալիքի հետևանքով նավակ է շրջվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ նախնական տեղեկությունների` նավակում գտնվել էին 3 հոգի, որոնցից 1-ը Երևանի բնակիչ, 29-ամյա Հրաչ Մանուչարյանը, ինքնուրույն դուրս էր եկել ափ, իսկ մյուս 2-ը` Երևանի բնակիչ Արման Թևանյանն ու Հայրավանք գյուղի բնակիչ Դավիթ Վիրաբյանը, ջրահեղձ են եղել: Սևանա լճում աշխատում էին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխատակիցները` մարզի փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի, հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ջրասուզակների խմբի հրամանատար Գոռ Հովհաննիսյանը, ով ջրասուզակ-փրկարարներ Վահե Մելքոնյանի և Արսեն Հարությունյանի հետ 2 ժամից ավելի Սևանա լճում դիերի որոնողական աշխատանքներ էր կատարում: Ուժեղ քամին դժվարացնում էր ջրասուզակների աշխատանքը: Տեղում էին նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները: Դեպքի վայրում հայտնաբերվել էր նավակի մեկ թիակ և մարզական կոշիկ (բոթաս), իսկ դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Ա. Թևանյանը Ազգային անվտանգության ծառայության աշխատակից էր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր