Հերթական ավտովթարը Երևանում՝ Menu.am-ի առաքիչի մասնակցությամբ. Բախվել են թիվ 37 երթուղին սպասարկող ավտոբուսը և Menu.am-ի մոպեդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են թիվ 37 երթուղին սպասարկող HIGER մակնիշի 4787 Տ համարանիշի ավտոբուսը և Menu.am-ի մոպեդը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչները:
ՃՈ-ն պարզում է վարորդների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի