Նավթի համաշխարհային գները նվազում են Թրամփի որոշումից հետո
Նավթի համաշխարհային գները նվազել են, պատճառը ներդրողների մտահոգությունն է՝ կապված կլիմայի փոփոխության հարցով փարիզյան համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի նախագահի որոշման հետ. հաղորդում է Ria Novosti-ն։
Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 0.55 տոկոսով և բարելի դիմաց կազմել 50.35 ԱՄՆ դոլար։
WTI տեխասյան նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նույն ժամանակահատվածում նվազել է 0.66 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48.04 ԱՄՆ դոլար։
Ներդրողների կարծիքով՝ Թրամփի այդ որոշումը կարող է ԱՄՆ-ում նոր նավթային հորատումների դրդել, ինչն էլ կբերի միջազգային շուկայում «սև ոսկու» գերավելցուկի։
«Նման սցենարը բարենաստ չի լինի նավթի գների համար»,-ասում է OANDA շուկայի վերլուծաբան Ջեֆրի Հալլին։