ԱՄՆ-ի նախագահը՝ Փարիզյան համաձայնագրից դուրս գալու իր որոշման մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ։ Նա մեկնաբանել է, թե ինչու է որոշել կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրից դուրս գալ, հաղորդում է Reuters-ը։
«Նախագահն անձամբ է բացատրել Փարիզյան համաձայնագրից դուրս գալու իր որոշումը։ Նա շնորհակալություն է հայտնել 4 առաջնորդներին արդար ու անկախ քննարկումների համար, նաև վստահեցրել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է մնալու Տրանսատլանտյան դաշինքին ու շրջակա միջավայրի պահանությանն ուղղված ջանքերին»,-ասված է Սիտակ Տան տարածած հաղորդագրության մեջ։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակելու է զարգացնել «կանաչ էներգետիկան», սակայն առանց համաձայնագրում մնալու, իսկ իր երկիրը, Թրամփի խոսքով, կդառնա «ամենամաքուրը» շրջակա միջավայրի հարցում։