Հիլարի Քլինթոնը խստորեն քննադատել է Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշումը
ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը խիստ քննադատության է արժանացրել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ կլիմայի փոփոխության հարցով փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշումը։ Այդ մասին Քլինթոնը գրառել է իր թվիթերյան էջում։
«Պատմական սխալ է։ Աշխարհը կլիմայի փոփոխության հարցերով առաջ է շարժվում, իսկ Փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշումը ամերիկացի աշխատավորներին ու նրանց ընտանիքներին հետևում է թողնում»,-գրել է նա։
Ավելի վաղ Թրամփի որոշումը քննադատել էր նաև Ֆրանսիայի նորըմտիր նախագահ Էմմանուել Մակրոնը, ով այդ որոշումը նույնպես անվանել էր սխալ։