ԱՄՆ-ն սկսել է Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրից դուրս գալու գործընթացը
Միացյալ Նահանգները սկսել է Կլիմայի փոփոխության հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու պաշտոնական գործընաց, որը կտևի ավելի քան 2 տարի։ Այդ մասին հայտնում է Tass-ը։
Ինչպես հայտնել են Պետդեպում, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի պատվիրակությունը համապատասխան ծանուցում է հանձնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշին։
Պտդոպում նաև նշել են, որ երկիրն աջակցում է գլոբալ տաքացման դեմ հավասարակշիռ պայքարին, որը նախատեսում է տնտեսական աճի հետ համատեղ արտանետումների կրճատում։