4423 դիտում
21:43 26-12-2016
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղի ունեցավ ամանորյա տոնական միջոցառում. երեխաներին նվերներով այցելության էին եկել Ձմեռ պապն ու Ձյունանուշը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 24-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության գործընկերությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղի ունեցավ ամանորյա տոնական միջոցառում: Երեխաներին այցելության էին եկել Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ իրենց հետ բերել տոնական տրամադրություն, խաղեր, պարեր, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի կողմից տրամադրված նվերներ՝ «Ամչոկ» (AmChoc) ընկերությունից:
Ձմեռ պապն ու Ձյունանուշը նախ այցելեցին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում գործող հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների վերականգնողական կենտրոն, շնորհավորեցին երեխաների Ամանորն ու Սուրբ ծնունդը, հանձնեցին նվերներ, իսկ երեխաները ներկայացրին իրենց ձեռքի աշխատանքներն ու Լապլանդիայից ժամանած հյուրերին փոխանցեցին իրենց սերն ու ջերմությունը: Տոնական միջոցառումը շարունակվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում, որտեղ երեխաներին ուրախացնում էին խաղավարն ու մուլտ-հերոսները: Գեղեցիկ պարային համարներով միջոցառումը զարդարեցին «Զարթոնք» և «Վաչիան» պարային համույթները: Միջոցառմանը իրենց օրհնությունը բերեցին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանն ու Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, իսկ տոնակատարության ավարտին Ձմեռ պապն ու Ձյունանուշը ներկաներին հանձնեցին տոնական նվերներ:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը իր երախտագիտությունն է հայտնում Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը՝ ի դեմս հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, համագործակցության և ջերմ ընդունելության համար: Միասին ավելի ուժեղ ենք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1195 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
835 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան
952 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին