Մելբուրնում ձերբակալել են ուղևորին` օդաչուներին սպառնալու համար
Մելբուրնում ձերբակալել են ուղևորին, որը սպառնացել է Malaysia Airlines ավիաընկերության օդաչուներին: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնի է ուղևորը սպառնացել է օդաչուներին և հայտարարել, որ իր մոտ ռումբ կա:
Ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան: Օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, բոլոր թռիչքները հետաձգվել են, իսկ ժամանող ինքնաթիռները վայրէջք են կատարել այլ օդանավակայանում: