912 դիտում
19:27 19-06-2020
«Արարատի» նիգերիացի ֆուտբոլիստին որակազրկել են՝ մրցավարին սպառնալու համար
Հունիսի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր:
Մասնավորապես, ԲԽ-ի 22-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիա»-«Արարատ» խաղի երկրորդ կեսի սկզբում «Արարատ» ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը VIP-օթյակից վիրավորանքներ (ոչ հայհոյանք) է հնչեցրել մրցավարների հասցեին:
Խաղավերջում՝ մրցավարի կողմից «Արարատի» դարպասին 11-մետրանոց նշանակելուց հետո «Արարատի» ակումբի թարգմանիչ Վալերի Օգանեսյանի կողմից եղել են հայհոյախառը վիրավորանքներ մրցավարների հասցեին:
«Արարատ» թիմի մի քանի ֆուտբոլիստներ ևս հայհոյել են մրցավարներին, մեղադրել կողմնակալության մեջ: «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Լուկման Արունան չորրորդ մրցավար Շահեն Աղայանի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ և սպառնալիքներ (I hate you, I will find you wherever you are)`ես ատում եմ քեզ, կգտնեմ քեզ, որտեղ էլ լինես):
Արդյունքում, որոշվել է «Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանին հայտարարել նկատողություն, «Արարատի» թարգմանիչ Վալերի Օգանեսյանին որակազրկել մինչև 29.06.2020թ., «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150 հազար դրամով, «Արարատի» մի քանի ֆուտբոլիստների կողմից մրցավարներին հայհոյելու համար «Արարատ» ակումբին դարձյալ տուգանել 150 հազար դրամով, իսկ «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Լուկման Արունային որակազրկել մինչև 29.06.2020թ., «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել ևս 150 հազար դրամով:
Նշվում է, որ խաղի ընթացքում «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը ևս դժգոհել է մրցավարությունից. առաջին խաղակեսի ընթացքում տրիբունայից մրցավարների հասցեին հնչել է մի քանի դիտողություն (առանց հայհոյանք), ինչի պատճառով Կարգապահական կոմիտեն «Արարատ-Արմենիային» հայտարարել է նկատողություն, հայտնում է Armsport.am-ը:
Նմանատիպ նյութեր
3011 դիտում
21:49 11-11-2015
Ռուսաստանում ադրբեջանցի ֆուտբոլիստին որակազրկել են երկու տարով՝ մրցավարին հարվածելու համար. տեսանյութ
1656 դիտում
16:20 09-09-2015
Անգլիացի ֆուտբոլիստին կոկաինի համար չեն որակազրկել՝ հաշվի առնելով նրա երեխայի մահը
3519 դիտում
21:35 08-06-2016
Իրանում ֆուտբոլիստին կես տարով որակազրկել են դեղին անդրավարտիքով լուսանկարի համար
Այս բաժնից
709 դիտում
21:25 25-04-2024
Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
949 դիտում
20:59 25-04-2024
Ալագյազ համայնքում կկառուցվի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց
556 դիտում
19:56 25-04-2024
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր