3265 դիտում
15:00 18-04-2015
18-ամյա Նաիրան մեքենայի մեջ կյանքին վտանգ սպառնալու աստիճանի ծեծել է Լիաննային իրեն վիրավորելու համար
18-ամյա Նաիրա Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր և Լիանա Ապրեսյանի միջև ձևավորված անբարյացակամ փոխհարաբերությունների պատճատով «Օպել» մակնիշի ավտոմեքենայով աշխատանքի գնալու ճանապարհին Լիանա Ապրեսյանի կողմից իրեն վիրավորանք հասցնելու առիթով ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ բութ առարկայով մի քանի անգամ հարվածել է Լիանա Ապրեսյանի գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
8857 դիտում
20:06 12-09-2015
38-ամյա Հայկն իրեն հակաճառելու համար կյանքին վտանգ սպառնացող հարված է հասցրել 10-ամյա որդուն
Այս բաժնից
2449 դիտում
11:59 22-01-2025
Ո՞ր եկամուտներն են ենթակա հայտարարագրման ու հարկման. ՊԵԿ-ը մանրամասնում է
1330 դիտում
10:59 22-01-2025
Մինչև 300,000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն. ՊԵԿ (տեսանյութ)