Այն տանը, որտեղ ժամանակին ապրել է Ջոն Լենոնը երեք մարդ են սպանել
Լիվերպուլում` բրիտանացի ռոք-երաժիշտ Ջոն Լենոնի տանը երեք մարդ են սպանել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ` ուշ երեկոյան: Կնոջ և երկու երեխաների դիերը հայտնաբերել են պատահաբար: Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ տնից գազի արտահոսք կա:
Ջոն Լենոնն այդ տանն ապրել է առաջին կնոջ հետ մինչև 1963թվականը: Հարևաններն ասել են, որ երգչի երկրպագուները հաճախ էին գալիս այդ տուն:
Սպանության կասկածանքով տեղի քաղաքացի է ձերբակալվել: Այլ տեղեկություններ ոստիկանությունը չի տվել: