25993 դիտում
11:07 19-06-2021
Ես դուրս եմ գալիս այն միջավայրից, որտեղ կարող էի հանգիստ ապրել. Ռուբեն Վարդանյանի ուղերձը. armeniasputnik.am
Հայտնի ձեռնարկատերը երազում է, որ մի քանի հարյուր տարի հետո իր թոռների թոռը կկանգնի այս հողի վրա և կասի, որ ինքը հպարտ է հայ լինելու համար
Ձեռնարկատեր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձ է հղել հայ ժողովրդին։
Տեսանյութում Վարդանյանը, Հայաստանի քաղաքացու անձնագիրը բռնած, կանգնած է հայրական Փարպի գյուղի այգում։
«Ինձ համար սա շատ կարևոր որոշում էր, որ ես ընդունել եմ արցախյան պատերազմից հետո`հասկանալով մի բան, որ այսօրվա իրավիճակը թույլ չի տալիս բոլորիս անտարբեր լինել, չմտածել, չանհանգստանալ և չփորձել փոխել մեր հայկական աշխարհի ապագան։ Ես տեր եմ այս հողին, ես տեր եմ հայ աշխարհին»,–ասում է նա։
Վարդանյանը վստահեցնում է, որ այսուհետ պետք է իր վրա ավելի շատ պարտավորություն վերցնի։
«Ես հասկանում եմ, որ դառնալով հասարակական գործիչ`ինձ վրա մեծ բեռ եմ վերցնում, մեծ պարտականություն։ Ես դուրս եմ գալիս այն միջավայրից, որտեղ կարող էի հանգիստ ապրել։ Այն միջավայրը, որը ստեղծել եմ իմ քրտինքով, տասնյակ տարիների իմ աշխատանքով։ Ես հասկանում եմ, որ շատ դժվարություններ եմ ստեղծում իմ ընտանիքի համար, բայց ես ուրիշ ճանապարհ չեմ տեսնում։ Այն իրավիճակը, որ մենք ապրում ենք հանգիստ մեր կյանքով Մոսկվայում, Փարիզում, Գլենդելում կամ Բուենոս Այրեսում, չի աշխատելու։ Միակ տարբերակը, որ մենք իրար հետ միասին միանանք և իսկապես կառուցենք ապագա հայկականը։ Միացեք «Ապագա հայկականը» շարժմանը, որի նպատակն է ստեղծել օրակարգ այն հարցերի, որոնց պատասխանները մենք կարող ենք գտնել և իրականացնել միայն իրար հետ միասին։ Ես վստահ եմ, որ մեր այսօրվա ճգնաժամը և այսօրվա մեր թուլությունը մենք կարող ենք դարձնել մեր ուժը»,–ասում է նա։
Վարդանյանի խոսքով` հունիսի 21–ից հետո պետք է ստեղծել նոր ուժեղ Հայաստան, պետություն, նոր ուժեղ հայկական սփյուռք և Արցախ, որի իրականացման համար պետք է հայ ժողովուրդը նոր բանաձև գտնի։
«Միայն այն ազգը կունենա ապագա, որը կգտնի նոր բանաձևը համագործակցության պետական և մասնավոր հատվածների»,–ասում է նա։
Վարդանյանը համոզված է` մենք իսկապես կարող ենք դառնալ տերը մեր ապագայի։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4475 դիտում
14:01 16-10-2018
Մարզպետներից մեկը հեղափոխության մասնակից է, մյուսը եղել է բարիկադներից այն կողմ, երրորդը՝ չեզոք միջավայրից է
Այս բաժնից
541 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
706 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
574 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը