Այսօր սիրված դերասան, «Կովկասի գերուհու» Շուրիկի դերակատարը կդառանար 80 տարեկան.
Այսօր՝ մայիսի 30-ին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուսական թատրոնի և կինոյի դերասան Ալեքսանդր Դեմյանենկոյի ծննդյան օրն է: Նա կդառանար 80 տարեկան:
Նրա կերտած ամենահայտնի և հաջողված կերպարներից է համարվում բարի ու ազնիվ Շուրիկի կերպարը, որով նա հայտնի դարձավ խորհրդային հանդիսատեսին։
Ի տարբերություն թատերարվեստում ունեցած հաջողությունների` Ալեքսանդրի ընտանիքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէր եղել: Չնայած այս ամենին` դերասանը կարողացավ կենտրոնանալ մասնագիտական գործունեության վրա ու ծնվեցին նրա դերակատարմամբ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Կովկասի գերուհին», «Օպերացիա Ի-ն ու Շուրիկի մյուս արկածները», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» և տասնյակ այլ ֆիլմեր:
Նշենք, որ մեծ դերասանը մահացել է 1999թ.-ին՝ 62 տարեկանում: Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ և ընդամենը 7 օր չդիմացավ մինչ նշված՝ սրտի վիրահատության օրը: