Դեկտեմբերի 18-ին սիրված դերասան Յուրի Նիկուլինի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 95 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Յուրի Նիկուլինի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 95 տարեկան:
Յուրի Վլադիմիրի Նիկուլինը ծնվել է 1921թ. դեկտեմբերի 18-ին, Սմոլենսկի մարզում:
Կրկեսի արտիստ, ծաղրածու, ՍՍՀՄ ժողովրդական արտիստը ավարտել է Մոսկվայի կրկեսին կից ստուդիան: Աշխատել է Կարանդաշի ղեկավարած ծաղրածուների խմբում:
Հանրաճանաչ է դարձել նաև որպես կինոդերասան: Խաղացել է մի շարք կատակերգական կինոնկարներում` «Միանգամայն լուրջ», «Օպերացիա «Ի» և Շուրիկի արկածները», «Կովկասի գերուհին» և այլն:
Յուրի Նիկուլինը մահացել է 1997թ. օգոստոսի 21-ին: