Ռոման Պավլյուչենկոն պայմանագիր կնքեց Մոսկվայի «Արարատի» հետ
Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն պայմանագիր է կնքել Մոսկվայի «Արարատ» ակումբի հետ:
35-ամյա հարձակվողը, որը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Ուրալում», նոր թիմի հետ մեկ տարվա համաձայնություն է ձեռք բերել:
Այսօր հայտնի է դարձել, որ այս տարի ստեղծված «Արարատը» հաջողությամբ անցել է արտոնագրման գործընթացը և հանդես կգա երկրորդ դիվիզիոնում՝ «Կենտրոն» գոտում:


