Մադրիդի «Ատլետիկո»-ն իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Տորինո»-ի կիսապաշտպան Ալեսիո Չերչիի ձեռք բերելու մասին:
Իտալացի խաղացողը արդեն ժամանել է Մադրիդ, որտեղ պետք է բուժզննում անցնի և 3-ամյա պայմանագիր ստորագրի Իսպանիայի չեմպիոնի հետ:
27-ամյա ֆուտբոլիստն Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 37 խաղի ու դարձել 13 գոլի, 10 արդյունավետ փոխանցման հեղինակ: