Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Արթուր Միրանյանը գտնվում էր ՆՀՀ Մակեդոնիայում և բանակցություններ էր վարում «Վարդար» ակումբի հետ: Կողմերը եկել են համաձայնության և Միրանյանը ստորագրել է երեք տարվա պայմանագիր:
Նշենք, որ մակեդոնական թիմի Միրանյանը կլինի երրորդ հայ լեգենորեը: Նախկինում «Վարդար»-ի կազմը համալրել էին Հայաստանի հավաքականի խաղացողներ Արտակ Դաշյանը և Հովհաննես Համբարձումյանը: