Բաղդադում մեկ օրում 2 պայթյուն է որոտացել
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մեկ օրում 2-րդ պայթյունի հետևանքով 7 մարդ մահացել է, ևս 30-ը վիրավորվել է: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Այս անգամ ևս ռումբը տեղադրված է եղել ավտոմեքենայում:
Ականատեսների նկարած կադրերում երևում է ավտոմեքենայից բարձրացող սև, թանձր ծուխ:
Դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն: