Բաղդադում ցույցի ժամանակ պայթյուն է որոտացել․ գրանցվել է 18 զոհ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում անցկացվող ցույցի ընթացքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով գրանցվել է 18 զոհ։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Շիիթների կողմից կազմակերպած բազմահազարանոց ցույցը նվիրված էր խորհրդարանական ընտրություններին, որոնք պետք է անցկացվեն ապրիլի 30֊ին։
Ներկայումս պարզվում են դեպքի բոլոր հանգամանքներ, ճշտվում զոհվածների և տուժածների հստակ թվաքանակը։