Բաղդադում պայթյուն է որոտացել. կա 11 զոհ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ըստ նախնական տեղեկությունների` ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով 11 մարդ մահացել է: Բացի այդ, 39 մարդ տարբեր աստիճանի վնասվածնքներ են ստացել: Վերջիններս հոսպիտալացվել են:
Այս պահին որևէ հաբեկչական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: Դեպքի վայր են ժամանել շտապօգնություն և անվտանգության ուժեր:
Բաղդադդի ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները: