Բաղդադում մի քանի պայթյուն է որոտացել․ գրանցվել է 24 զոհ
Փետրվարի 17֊ին Բաղդադում շղթայական պայթյուններ են որոտացել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 24 մարդ։ Պայթյուններ են գրանցվել 2 շիիթական մզկիթների մոտ և ավտոկայանի տարածքում։ 3 դեպքերում էլ մեքենայի պայթյուն է իրականացվել։
Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում դեպքի կապակցությամբ պատասխանատվություն չի ստանձնել։