4629 դիտում
10:52 30-05-2017
Խլածը չեն ներում, վերադարձնում են. Աշոտ Աղաբաբյան. «Փաստ»
«Փաստ» թերթը զրուցել ԱԺ նախկին պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի հետ.
[b]Պարոն Աղաբաբյան, ի՞նչ եք պատրաստվում անել, եթե, չնայած Ձեր հորդորներին, կառավարությունը որոշի վաճառել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ–ն:[/b]
Նախ՝ դիմելու եմ կառավարություն, քանի որ անպայման դա հարկավոր է մասնավորեցման ցուցակից հանել, որովհետև 50 տարով մենք արենդայով վերցրել ենք, 18 տարվա վարձավճարներ ունենք մուծած, դրամական ներդրումներ արած: Ուղղակի թյուրիմացության մեջ են գցել կառավարությանը, կառավարությունը հանել է վաճառքի: Բացատրելու ենք, որ «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ–ն, որը մարզահամալիրի պահուստային դաշտն է, ստադիոնի անբաժանելի մասն է:
[b]Պարոն Աղաբաբյան, հայտնի է սակայն, որ «Հրազդան մարզադաշտը» արդեն իսկ սնանկ է ճանաչվել:[/b]
Հրազդան մարզադաշտը սնանկ է ճանաչվել, սակայն սպասում է դատարանի վերջնական որոշմանը, որ անցնենք առողջացման ծրագրին:
[b]Ի վերջո՝ այսօր որքա՞ն է մարզադաշտի պարտքի ընդհանուր գումարը:[/b]
Ունենք 5–6 պարտատեր, նաև՝ կոլեկտիվի աշխատավարձը: Մենք դա կարող ենք մի երկու տարվա մեջ փակենք, եթե ինչ-որ բան չվաճառենք, միանգամից չփակենք: Մոտ 3 մլն դոլար, որը մնացել է Հայաստան–Թուրքիա խաղին պատրաստվելու համար վերցված 4,5 մլն վարկից, տոնավաճառի քանդվելուց հետո չկարողացանք վարկը մարել, ընկանք մեծ կրիզիսի մեջ: Կա հարկայինի հայցը, կա ֆուտբոլի ֆեդերացիայի հայցը: Ընդհանուր պարտքը կլինի երևի 4 մլն դոլարի չափ:
[b]Իսկ այս ընթացքում Ձեզ հաջողվե՞լ է որևէ մասով մարել պարտքը:[/b]
Դեռ դատական պրոցեսների մեջ ենք, գոյություն ունի սնանկության կառավարիչ, ինքը դրանով զբաղվում է: Մինչև դատական պրոցեսները չավարտվեն, գումարի վերջնական չափը չորոշվի, մարելու մասին դեռ խոսք չի կարող լինի:
[b]Պարոն Աղաբաբյան, ՊԵԿ-ը Ձեզ տուգանել էր 60 մլն դրամով և Դուք հաղթեցիք ՊԵԿ-ին դատարանում, կարելի է ասել՝ այդ տուգանքը Ձեզ ներվեց:[/b]
Չի ներվել: Խլածը չեն ներում, այլ վերադարձնում են: Մենք հաղթել ենք առաջին ատյանում, բայց գործը դեռ դատական պրոցեսի մեջ է, այժմ Վերաքննիչում է:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5143 դիտում
20:52 31-01-2014
ՄՄ–ն հնարավորություն կտա, որ «արտադրենք ոչ թե 10, այլ 110 հատ». Աշոտ Աղաբաբյան. Tert.am
5520 դիտում
22:23 21-06-2014
Չի կարելի քաղաքակիրթ նպատակի հասնել խուլիգանական պահվածքով. Աշոտ Աղաբաբյան
4546 դիտում
12:08 13-02-2015
Տունն ավելի մեծ է, քան սարքած եկեղեցին, էդ ինչերո՞վ. Աշոտ Աղաբաբյան. news.am
Այս բաժնից
1219 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»